Քաղաքացուն դանակահարել են՝ պարանոցի շղթան գողանալու պահին. հարուցվել է քրեական գործ


Քաղաքացուն դանակահարել են՝ պարանոցի շղթան գողանալու պահին. հարուցվել է քրեական գործ

  • 22-08-2017 15:16:50   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
 
2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ.:  Վերջինս հայտնել է, որ նույն օրը փողոցում իր պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել, որի ժամանակ էլ դանակահարվել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
 
Տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
 
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play