Հայտնաբերված ծխացող օջախները մարվել են. ԱԻՆ


Հայտնաբերված ծխացող օջախները մարվել են. ԱԻՆ

  • 23-08-2017 11:19:19   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 23-ին, ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են: 
 
Նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:
 
Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և  անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն