Թուրքիան թույլ չի տա քրդական պետության հիմնում իր սահմանին. Էրդողան


Թուրքիան թույլ չի տա քրդական պետության հիմնում իր սահմանին. Էրդողան

  • 23-08-2017 15:56:24   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիան թույլ չի տա նոր քրդական պետություն իր սահմանին՝ Սիրիայի հյուսիսում:
 
Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Էրդողանը նշել է, որ այսպես կոչված քրդական պետության ստեղծումը «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD) կողմից անթույլատրելի է: «YPG и PYD-ն ահաբեկչական կազմակերպություններ են, որոնք նպատակ ունեն դուրս գալ Միջերկրական ծով»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան կանի ամեն բան՝ «Սիրիայում ահաբեկիչների ծրագրերին խոչընդոտելու համար»: Էրդողանը նաև նշել է, որ «քրդական պետություն» եզրի օգտագործումը «վիրավորում է իմ քուրդ եղբայրներին»: «Ես հավատում եմ, որ իմ քուրդ եղբայրները երբեք թույլ չեն տա նման կազմավորում Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավում: Մենք մեր պետության մեջ մեկ ազգ ենք: Մենք մեկ ազգ ենք՝ 80 մլն բնակչությամբ: Մենք ունենք նույն դրոշը, նույն հայրենիքը և նույն պետությունը»,- ասել է Էրդողանը:   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play