Քամին ու անձրևը մեծ վնասներ են պատճառել Ուռեկիին ու Շեքվեթելիին


Քամին ու անձրևը մեծ վնասներ են պատճառել Ուռեկիին ու Շեքվեթելիին

  • 23-08-2017 17:00:28   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am. Ուժեղ քամու և անձրևի հետևանքով Գուրիայի շրջանի Ուռեկի ու Շեքվեթելի գյուղերում ծառեր են ընկել, էլեկտրալարեր պոկվել, շատ տներ հոսանքազրկվել են:
 
Վրացական աղբյուրի փոխանցմամբ, վնասվել են նաև մեքենաներ, հինգ տների տանիքներ ավիրվել են:
 
Այս պահին գյուղերում արտակարգ իրավիճակների  ծառայության աշխատակիցները կամավորների օգնությամբ վերացնում են հետևանքները, բացում փակված ճանապարհները:
 
Հոսանքազրկված տների մեծ մասի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը