Թուրքիայում ավտոբուսը մխրճվել է ճանապարհին գտնվող կամրջի հենասյան մեջ. կա հինգ զոհ


Թուրքիայում ավտոբուսը մխրճվել է ճանապարհին գտնվող կամրջի հենասյան մեջ. կա հինգ զոհ

  • 24-08-2017 12:30:40   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է առնվազն հինգ մարդ: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ ավտոբուսն Իզմիրից ուղևորվում էր Անակարա: 
Թուրքական մայրաքաղաքից ոչ շատ հեռու ուղևորատար ավտոբուսը  բախվել է ճանապարհի վրա գտնվող կամրջի հենասյանը: 
 
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Աղբյուրը տեղեկացնում է, որ մեծ թվով վիրավորներ կան: 
Ավտոբուսի ուղևորների ազգության մասին առայժմ չի հաղորդվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն