Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր. ԱԻՆ


Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր. ԱԻՆ

  • 24-08-2017 19:04:06   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը:
 
Ընդհանուր հաշվով՝ տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ:
 
Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է դրվել ամենագնաց մեքենան:
 
Երկրորդ տեղամասում անտառի եզրին հասած կրակը սպառնում էր մոտակա՝ Ծաղվերի բնակավայրին: Հայ հրշեջ-փրկարարները, վաղ առավոտից պայքարելով հրդեհի դեմ, կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
 
Երրորդ տեղամասի տարածքում եղած անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play