Փաստաբանների պալատը ցավակցում է փաստաբան Ռուբեն Ռշտունու հարազատներին


Փաստաբանների պալատը ցավակցում է փաստաբան Ռուբեն Ռշտունու հարազատներին

  • 25-08-2017 17:20:47   | Հայաստան  |  Իրավունք

 
Օգոստոսի 24-ին կյանքից հեռացել է ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունին: Փաստաբանների պալատը ցավակցում է նշանավոր փաստաբանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ հայտնելով իր զորակցությունը:  Հարգարժան փաստաբանի հարուստ աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունը մասնագիտական ուսանելի փորձ է նոր փաստաբանների համար: 
 
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը 18:00-ից: 
 
Ռուբեն Ռշտունու համառոտ կենսագրությունը 
 
Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943թ-ին Թաթարական ԻԽՍՀ Չիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1966թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների  պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ: 
 
1980թ. հունվարի 19-ին ՀՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո  որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել  է  քաղաքացիական և քրեական գործեր: Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981թվականից: 
 
Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել և գլխավորել է   նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988թ   Մոսկվայում ներկայացրել է  Ադրբեջանական ԽՍՀ Սումգաիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած  տուժողների շահերը:
1990թ. Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է  ձերբակալված հայերին: 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի: 
1995-1996թթ.–ին Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել  է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությանը և մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։
 
Միաժամանակ պաշտպանել  է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քր. գործով Երևանի նախկին քաղաքապետ Լ Գալստյանի սպանության մեղադրանքով՝  կանխելով նրանց դատապարտումը։
 
1998թ.–ից ստեղծել է  «Ազատազրկվածների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը
 
2001–2003թթ.–ին եղել է ՀՀ նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։
 
2002–2004թթ–ին եղել  է  Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից:
 
2008 թվականից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է :  
 
Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով:
 
Ուներ 3 երեխա: 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play