Պայթյուն «Նաիրիտ 1»-ում. դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջներ (տեսանյութ)


Պայթյուն «Նաիրիտ 1»-ում. դեպքի վայր են ժամանել 1 տասնյակից ավելի հրշեջներ (տեսանյութ)

  • 28-08-2017 13:51:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Քիչ առաջ ուժեղ պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։ Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Այս պահին դեպքի վայր են ժամանում մեծ թվով հրշեջներ, Ոստիկանության ծառայողներ, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներ։ Արդյո՞ք հրդեհի հետևանքով զոհեր, վիրավորներ կան, այս պահին Ոստիկանությունը պարզում է։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ նշված հատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները։

 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Տեսանյութը՝ Araratnews Lratvakan-ի։

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play