Քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր. ՄԻՊ-ը դիմել է Երևանի քաղաքապետարան


Քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր. ՄԻՊ-ը դիմել է Երևանի քաղաքապետարան

  • 29-08-2017 11:53:37   | Հայաստան  |  Իրավունք

Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկորրդ կարգի հաշմանադամ, դրանցում ընդգրկված չէ:
 
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումին չի կցել համապատասխան կարգի  հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթը:
 
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ Երևանի քաղաքապետարանը Պաշտպանին տեղեկացրել է, որ քաղաքացուն տրվել է առողջարանի ուղեգիր:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք