Արմավիրում տրակտորի տակ է ընկել ու մահացել 13 տարեկան երեխա


Արմավիրում տրակտորի տակ է ընկել ու մահացել 13 տարեկան երեխա

  • 29-08-2017 16:34:00   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ողբերգական դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Վանանդ գյուղում։ Նախնական տեղեկություններով՝ 13 տարեկան երեխան վրաերթի է ենթարկվել գյուղմթերքով բարձված տրակտորի կցորդով։
 
Դեպքը տեղի է ունեցել դաշտում. տրակտորիստը հետընթաց է կատարել, որի ժամանակ էլ երեխան վրաերթի է ենթարկվել։ Մինչեւ նրան տեղափոխել են հիվանդանոց՝ երեխան արդեն մահացած է եղել։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն