Փրկարարների շնորհիվ ավտոմեքենան չի ընկել ձորակը


Փրկարարների շնորհիվ ավտոմեքենան չի ընկել ձորակը

  • 31-08-2017 12:47:24   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 31-ին, ժամը 01:48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Ծաղկաձոր քաղաքի մոտակա սարին ավտոմեքենան կողքի անիվներով կախվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ Toyota Land Cruiser մակնիշի 34 DՍ 936 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ա.) դեպի ձորակն է կախվել Մեղրաձոր գյուղի մոտակա սարից:
 
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն