Թուրքիայում պայթյուն է որոտացել բանտային ավտոբուսի երթուղու վրա


Թուրքիայում պայթյուն է որոտացել բանտային ավտոբուսի երթուղու վրա

  • 31-08-2017 13:30:36   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում պայթյուն է որոտացել բանտային ավտոբուսի երթուղու վրա: Արդյունքում վիրավորվել է 8 մարդ: 
 
Interfax-ի փոխանցմամբ` նախնական տվյալներով` ավտոբուսային երթուղու վրա աղբարկղում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել այն պահին, երբ բանտի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն այդ մասով է անցնել:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են, իսկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունները և բժիշկները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն