Իրան - Հայաստան առևտրական կապերի զարգացման հեռանկարով...


Իրան - Հայաստան առևտրական կապերի զարգացման հեռանկարով...

  • 31-08-2017 16:44:41   | Իրան  |  Վերլուծություն

 
 
Իրան-Հայաստան Առեւտրական պալատի կայքից օրերս տեղեկացանք, որ նոյն պալատի նոր տնօրէն է ընտրւել իրանահայ երիտասարդ գործարար Հերւիկ Եարիջանեանը:
 
Առեւտրա-գործարարական ոլորտի յատկապէս իրանցի շրջանակների կողմից սիրւած ու յարգւած լինելու հանգամանքի լաւագոյն ցուցանիշը հանդիսացաւ նոյնինքն  Հերւիկ Եարիջանեանի ջանքերով՝ Իրանը պլաստիկ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հանդիսանալու իրողութիւնը, սրանից շուրջ մէկ տարի առաջ, նրա ղեկավարած «Քարան սիմա ֆան» եւ Գերմանիայի «Քրոս-մաֆէ» ընկերութիւնների միջեւ համաձայնագրի ստորագրմամբ: Սոյն համաձայնագրով հաստատւում էր, որ գերմանական կողմը Իրան է փոխադրելու պլաստիկ արդիւնաբերութեան հիմքը հանդիսացող առանցքային հումքի մշակման տեխնլոգիան եւ արտադրման գիտութիւնը, այն էլ՝ Իրանի դէմ պատժամիջոցների չեղարկումից՝ (ԲԱՐՋԱՄ-ից) ընդամենը մէկ տարի անց:
Միաժամանակ, կարեւորելով Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւնների ընդհանուր կոնտեքստում զարգացող միտումները, յատուկ տեղ ու դերակատարութիւն է վերապահւած եղել Իրան-Հայաստան Առեւտրական պալատի գործունէութեանը՝ երկու հարեւան ու բարեկամ երկրների բարձրաստիճան պատասխանատուների կողմից:
Մեզ մնում է լիայոյս լինել մեր երիտասարդ գործարարի այս յոյժ կարեւոր ոլորտում նորանոր ձեռքբերումների արձանագրմանը, որն ինչ խօսք՝ դրական հեռանկար է ուրւագծելու Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւնների ոլորտում աւելիով գործարկելու առկայ ներուժ կարողականութիւնները:
Միեւնոյն ժամանակ, հարկաւոր է գնահատանքի ու երախտագիտութեան խօսք ուղղել Իրան-Հայաստան Առեւտրական պալատի երկարամեայ տնօրէն, ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին, որն էլ տւեալ ոլորտում չի խնայել ոչ մի ջանք, թողնելով հարուստ փորձառութիւն՝ երիտասարդ գործարարներին:
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն