Իրանում դպրոցական ավտոբուս է շրջվել. կա 12 զոհ


Իրանում դպրոցական ավտոբուս է շրջվել. կա 12 զոհ

  • 01-09-2017 15:16:06   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի հարավում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարվել։
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Կա առնվազն 12 զոհ, ևս 33 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
 
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը, որն աշակերտուհիների էր տեղափոխում Հորմուզգան նահանգից Շիրազ քաղաք (Ֆարս նահանգ), շրջվել է մայրուղիներից մեկում։
 
ՃՏՊ-ի պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը