<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը


<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը

  • 01-09-2017 15:48:16   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 31-ին ժամը 13:00-ի սահմաններում <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի <<Շամախյան տեղամաս>> մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնում` զինվորական հրաձգարանին կից տարածքում  հրդեհ է բռնկվել: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների և զինվորականների համատեղ ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես  2,5 հա  խոտածածք  տարածք:
 
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված  հսկողություն,  ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել:
 
 
 
                
                                                                           
 
  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն