Վահան Մարտիրոսյանը հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ծրագրեր


Վահան Մարտիրոսյանը հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ծրագրեր

  • 04-09-2017 17:07:37   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի շրջանակներում ՀՀ 
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Քիմ Հյուն-Միին:
 
Հանդիպման ընթացքում քննարկել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով հարավկորեական 
փորձի, տեխնիկական ներուժի և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում հարավկորեական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը Քիմ Հյուն-Միին հրավիրել է Հայաստան: Վերջինս իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայությունhttp:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ