26-ամյա երիտասարդը դանակահարվել է ծխախոտ գնելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ. կասկածյալները հայտնի են


26-ամյա երիտասարդը դանակահարվել է ծխախոտ գնելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ. կասկածյալները հայտնի են

  • 04-09-2017 17:39:34   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
 
2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
 
Նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական  միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է տուժած տղամարդու ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է, ծնված 1991  թվականին, վերջինիս՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
 
Քննության տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթների հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ծխախոտ գնելու հարցի շուրջ սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որը շարունակվել է նաեւ ավտոմեքենայի մեջ։ Արդյունքում՝ 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել. սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ տուժողը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Պարզվել է, որ երիտասարդին հարվածներ են հասցրել երեք հոգի, տվյալներ ձեռք բերվել նրանց ինքնության վերաբերյալ եւ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Նախաքննությունը շարունակվում է։ 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play