Ապօրինի որսացել են 533 կարմրախայտ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ


Ապօրինի որսացել են 533 կարմրախայտ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ

  • 04-09-2017 18:58:09   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու դեպքի մի շարք հանգամանքներ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
 
2017թ. օգոստոսի 28-ին «Խոսրովի Անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից արձանագրվել է խոշոր չափերով ձկնագողության դեպք, ըստ արձանագրության արգելոցի տարածքից գողացել են կարմրախայտ տեսակի 533 հատ ձուկ: Հայտնաբերվել է նաև էլեկտրական մարտկոց, երկու ապարատ/ հոսանքի հաղորդիչ/, երկու ցանց, երկու պլաստմասե տարա: 
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում:
 
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի երկու բնակիչ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի Դավագյոզ կոչվող տարածք, իրենց հետ տանելով նախորոք վերցված լապտերներ,մեկ մարտկոց, հոսանքի երկու հաղորդիչ, երկու ցանց: Հասնելով գետի մոտ՝ էլեկտրական հոսանքի հաղորդիչները միացրել են մարտկոցին, գցել ջրի մեջ՝ ձուկ որսալու նպատակով։   
 
Կոտայքի մարզի երկու բնակիչները ներգրավվել են որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է քննչական փորձարարություն։ Վերջիններիս  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին :
 
Նշանակել է դատակենսաբանական, ապրանքագիտական և էլեկտրատեխնիկական  համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play