Կարեն Բոթոյանը Ծովագյուղում հետևել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքներին. լուսանկարներ


Կարեն Բոթոյանը Ծովագյուղում հետևել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքներին. լուսանկարներ

  • 05-09-2017 23:24:32   | Գեղարքունինքի մարզ  |  Տնտեսություն

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այցելել է Ծովագյուղ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի ուղեկցությամբ նախ եղել է «Ծովագյուղի Արծափ-Հնդկացորեն»  կոոպերատիվի կողմից մշակվող հնդկացորենի դաշտերում, որտեղ հետևել է բերքահավաքի աշխատանքներին։ Կոպերատիվի նախագահ Արտաշես Խալաֆյանը մարզպետին տեղեկացրել է, որ  այս տարի Ծովագյուղում հնդկացորնի ցանքերը կազմում են 111 հեկտար, որից  8 հեկտարի վրա արդեն ավարտվել են բերքահավաքի աշխատանքները և հավելել, որ յուրաքանչյուր հեկտարից ստացվել է մոտ 12 ցենտներ բերք։ Մարզպետին զեկուցվել է նաև, որ այս պահին հնդկացորենի վերամշակման գործարանում ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ, որի ավարտից հետո կսկսվեն  հումքի վերամշակման աշխատանքները: Իր խոսքում Կարեն Բոթոյանը նշել է, որ հնդկացորենի արտադրության ծավալները մարզում կարող են ընդլայնվել, ինչը հնարավորություն կտա ոչ միայն արտադրանքն իրացնել տեղական շուկայում, այլև՝ կազմակերպել արտահանում։
 
Այնուհետ Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ծովագյուղի մանկապարտեզ և Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է առկա պայմաններին՝ համայնքային, պետական բյուջեով և միջազգային ծրագրերով իրականացված աշխատանքների որակին։ Հանդիպման ավարտին մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող համայնքային խնդիրներ։ 
 
Գեղարքունիքի մարզպետարան 
Նոյյան տապան  -   Տնտեսություն