ՀՀ Վարչական դատարանն այսօր Շահեն Հարությունյանի գործով որոշում կկայացնի


ՀՀ Վարչական դատարանն այսօր Շահեն Հարությունյանի գործով որոշում կկայացնի

  • 06-09-2017 12:13:52   | Հայաստան  |  Իրավունք

 
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կհրապարակվի Շահեն Հարությունյանի գործով
դատարանի որոշումը:
 
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար:
 
Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր էր ներկայացրել:
 
Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ դրանք միացվեցին մեկ վարույթում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play