Իրանի և Ադրբեջանի միջով Մումբայից բեռնարկղերի առաջին խմբաքանակը հասել է Սանկտ Պետերբուրգ և հակառակը. Վլադիմիր Պուտին


Իրանի և Ադրբեջանի միջով Մումբայից բեռնարկղերի առաջին խմբաքանակը հասել է Սանկտ Պետերբուրգ և հակառակը. Վլադիմիր Պուտին

  • 06-09-2017 14:09:36   |   |  Տնտեսություն

Իրանի և Ադրբեջանի միջով Մումբայից բեռնարկղերի առաջին խմբաքանակը հասել է Սանկտ Պետերբուրգ և հակառակը:

Այս մասին ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Մետաքսե ճանապարհի» մասին լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ասվում է նաև Կրեմլի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Լրագրողներից մեկի հարցին, թե դեռևս անհասկանալի է, թե ինչպես կշարունակվի երթուղին, արդյոք այդ ճյուղը դուրս կգա Չինաստանից, կամ կանցնի Ռուսաստանի կամ Ադրբեջան-Թուրքիա, կամ Բելառուսի միջով, Պուտինը պատասխանել է, որ այդ հարցն ուսումնասիրում են ռուսական և չինական կողմերը, ինչպես նաև այլ երկրներից իրենց գործընկերները:

Իսկ ինչ վերաբերում է երկաթուղային երթուղիներին, Պուտինի խոսքերով, Չինաստանի համար տարբեր տարբերակներ կան. «և՛ Ղազախստանի միջով, և՛ Իրանի, հնարավոր է նաև Ռուսաստանի Դաշնության»:

Նա հիշեցրել է, որ Չինաստանը պլանավորում է մասնակցել Մոսկվա-Կազան գերարագ երկաթուղային գծի կառուցմանը: Ռուսաստանի նախագահը ասել է նաև, որ Հնդկաստանի վարչապետի հետ հաստատել են, որ Մումբայից բեռնարկղերի առաջին խմբաքանակը կանցնի Իրանի և Ադրբեջանի միջով մինչև Սանկտ Պետերբուրգ և հակառակը:

Ընդ որում, Պուտինն ընդգծել է, որ միայն նախնական փորձարկումների ժամանակ հասկանալի կդառնա, թե որն է առավել արդյունավետ, և միայն այդ ժամանակ, նրա խոսքով, օպտիմալ լուծումներ կընտրվեն:

Նոյյան տապան  -   Տնտեսություն