Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին


Պետրոպավլովյան ամրոցից կեսօրյա համազարկի իրավունքը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին

  • 06-09-2017 14:59:08   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը:
 
Հարկ է նշել, որ ամրոցի Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը:
 
Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին: Երևանի քաղաքապետը նաև գրառում է կատարել ամրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նոյյան տապան  -   Հասարակություն