Տարոն Մարգարյանի՝ Լենինգրադյան փողոցի վերանվանման առաջարկի «կրծքով փակելու» բացատրությունը.lragir.am


Տարոն Մարգարյանի՝ Լենինգրադյան փողոցի վերանվանման առաջարկի «կրծքով փակելու» բացատրությունը.lragir.am

  • 06-09-2017 18:38:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով այդտեղ գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
 
Այս ավանդույթը սկիզբ է առել Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին:
Այսպիսով, Սանկտ Պետերբուրգի իշխանությունն իր երախտագիտությունն է հայտնել ու պարգեւատրել Տարոն Մարգարյանին, ով կրծքով փակել է Երեւանյան փողոցներից մեկը՝ Լենինգրադյան կոչվող, վերանվանելու առաջարկը:
Ընդ որում, նա դեմ է փողոցը նույնիսկ Սանկտ Պետերբուրգ վերանվանելուն: Լենինգրադյանը խիստ հոգեհարազատ է սովետա-հայկական լյումպենի համար, որի վառ ներկայացուցիչն է Տարոնը:
Բացի այդ, Տարոնն այս տարիներին աճել է եւ ներկայում ունի քաղաքական հավակնություններ, որոնց բավարարման միակ ուղին Ռուսաստանի բարեհաճությունն է: Հանուն դրա կարելի է հանդուրժել թե Լենինգրադյան անունով փողոցը, թե Հանրապետության հրապարակի շատրվաններով Ռուսաստանի հիմնի կատարումը, թե ընդհանրապես ամեն ինչ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play