Վրաստանում հայկական համարանիշներով ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ. Shamshyan.com


Վրաստանում հայկական համարանիշներով ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ. Shamshyan.com

  • 07-09-2017 11:09:25   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։

Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։ SHAMSHYAN.com-ը փորձում է ՀՀ Արտաքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարություններից ճշտել տեղի ունեցածի հանգամանքները։

Լուսանկարները՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողից։ 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play