Զույգ կովերը՝ շղթայական ավթովթարի պատճառ. մի քանի վարորդ հիվանդանոցում է. shamshyan.com


Զույգ կովերը՝ շղթայական ավթովթարի պատճառ. մի քանի վարորդ հիվանդանոցում է. shamshyan.com

  • 07-09-2017 12:07:21   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը


Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանը իր վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Խրշոյանի զույգ կովերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կովերը, որոնք անցնելիս են ճանապարհի երթևեկելի գոտիով, տեղում սատկել են։ Այնուհետև նշված վայրում Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Մուրադյանը իր վարած Ford 350 մակնիշի 10 ՍՏ 565 համարանիշի ավտոմեքենայով բախվել է սատկած կովերին և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ ավտոմեքենայի հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված Վեդի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Պետրոս Ղազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 35 CF 512 համարանիշի ավտոմեքենային։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Թ. Թառոյանը և Ա. Մուրադյանի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ալիկ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Վահանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը