Բյուրականի մոտ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են


Բյուրականի մոտ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

  • 07-09-2017 12:19:14   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 148 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):
 
***
 
Սեպտեմբերի 6-ի, ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:
 
Տարածքում առկա են թե կրակի, թե ծխացող օջախներ: Աշխատանքներ են տարվում հրդեհի օջախների մեկուսացման և մարման ուղղությամբ: Մերձակա բնակավայրերին վտանգ չի սպառնում:
 
Հրդեհաշիջման գործողություններին աջակցում են հարակից Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Կիրառվում են հրշեջ մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և այլ պարզունակ միջոցներ (բահեր, խոնավ լաթեր և այլն):
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն