«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոր տնօրեն ունի


«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոր տնօրեն ունի

  • 07-09-2017 12:30:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ոսկե ծիրան կինոփառատոնի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների  ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն