Երևանի կոնյակի գործարանը մեկնարկում է խաղողի մթերման աշխատանքները


Երևանի կոնյակի գործարանը մեկնարկում է խաղողի մթերման աշխատանքները

  • 07-09-2017 13:14:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում: Սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ: 
Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը, ԵԿԳ-ն  պատրաստ է  մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
 
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ: 
 
Հավատարիմ մնալով վճարումների կազմակերպման իր բազմամյա մոտեցմանը՝ այս տարի ևս յուրաքանչյուր գյուղացուն գումարը ԵԿԳ-ն կփոխանցի խաղողը հանձնելուց հետո՝ երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:    
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Նշենք, որ նախորդ տարիներին Բերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է: 
 
Խաղողագործներին աջակցման շարունակական ծրագրեր
 
Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 266 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:     
 
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 453:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն