Ղրղզստանում ԻՊ-ի անդամ է ձերբակալվել, ով ահաբեկչություն էր նախապատրաստում


Ղրղզստանում ԻՊ-ի անդամ է ձերբակալվել, ով ահաբեկչություն էր նախապատրաստում

  • 07-09-2017 13:20:00   | Ղրղզստան  |  Հասարակություն

 
Ղրղզստանում հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով ահաբեկչություն էր նախապատրաստում: 
 
Gazeta-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամլո ծառայությունը: 
Աղբյուրի տեղակացմամբ` սեպտեմբերի 2-ին ձերբակալվել է 1998 թվականին ծնված տղամարդ, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել պետական միջոցառումների ժամանակ: 
 
Ձերբակալվածի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքավորումների բաղադրիչներ, ինչպես նաև ծայրահեղական նյութեր: 
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Օսեթիայում ոչնչացվել է ԻՊ-ի հետ կապ ունեցող երեք ահաբեկիչ:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play