Գերմանիան իրավունք չունի արգելափակել Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միություն ստեղծելու վերաբերյալ բանակցությունները. թուրք նախարար
07-09-2017 14:13:03 | Թուրքիա | Հասարակություն
Գերմանիան իրավունք չունի արգելափակել Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միություն ստեղծելու վերաբերյալ բանակցությունները: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեչկին` պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ այդ հարցում իրենց զրուցակիցը համարվում է Եվրոպական միությունը:
Մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեսակետը` Ն. Զեյբեչկին շեշտել, որ իրենց կարծիքով` կանցլերի հայտարարություններն անխոհեմ են:
Նշվում է, որ սեպտեմբերի 1-ին Նյուրնբերգում կայացած կոնֆերանսի ընթացքում, մեկնաբանելով Թուրքիայում գերմանացիների ձերբակալությունները, Ա. Մերկելն ասել է, որ Գերմանիան Թուրքիայի հետ մաքսային միություն ստեղծելու վերաբերյալ բանակցությունները շարունակելու հնարավորություն չի տեսնում: