Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու


Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու

  • 07-09-2017 14:59:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամներ, հարգելի կինոսերներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ
 
Ինչպես գիտեք,  հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը,  որն ընտրելու է  միության նոր նախագահ  եւ վարչություն: Անչափ սիրելով կինոն,  արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման  գործում, մ եծ ցանկություն ունենալով  նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում,  ես  որոշում եմ կայացրել  առաջադրվել  որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու:  Ունեմ  միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք,  համախոհներ,  եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել  մշակված  եւ  միության կողմից  հավանության արժանացած իրական ծրագրերը:
 
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող  բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական  արշավն  ուղեկցվի  ազնիվ մրցակցությամբ, անցնի  փոխադարձ հարգանքի  մթնոլորտում:  
 
Վստահեցնում եմ նաեւ, որ ընտրության ցանկացած արդյունքի  դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում  ի շահ հայկական կինոյի եւ միության բոլոր անդամների:
 
 
 
Վահե  Գեւորգյանց,
ռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների  միության անդամ  2003 թ-ից
7  սեպտեմբեր  2017 թ.
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play