Հայկական մարտական հաշվարկները խոցել են բալիստիկ հրթիռ


Հայկական մարտական հաշվարկները խոցել են բալիստիկ հրթիռ

  • 07-09-2017 19:02:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի "С-300" ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն:

Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց, խոցելով հենց առաջին հրթիռներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play