Կորել է քաղաքացի (թարմացված)


Կորել է քաղաքացի (թարմացված)

  • 11-09-2017 12:07:57   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
 
Ջրափրկարարները սկսել են որոնողական աշխատանքները։
 
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
***
 
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:
 
Ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք
Նոյյան տապան  -   Հասարակություն