Բացահայտվել է Ոսկետափում կատարված սպանությունը.Ոստիկանություն


Բացահայտվել է Ոսկետափում կատարված սպանությունը.Ոստիկանություն

  • 11-09-2017 16:32:27   | Արարատի մարզ  |  Իրավունք

 
Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանություն Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարգիս Թ.-ին սպանել են իր տան բակում:
Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ գործողություններով պարզվեց, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Վարազդատ Շահգալդյանը Սարգիս Թ.-ի տան բակում վիճաբանել է վերջինիս հետ և բահով ու եղանով հարվածներ հասցրել նրա գլխին՝ պատճառելով մահ:
Հանցագործության գործիքներն առգրավվեցին:
Վարազդատ Շահգալդյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Որոնողական գործողություններին զուգահեռ բացատրական աշխատանքներ տարվեցին նրա հարազատների և մտերիմների շրջանում, ինչը տվեց դրական արդյունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play