Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ Թալիշ գյուղ (տեսանյութ)
11-09-2017 16:39:09 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս եւ Թալիշ գյուղ:
Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Այնուհետեւ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ու համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։