ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ ք. Վանաձորում տաքսի ծառայության հետ համագործակցելու նպատակով


ՀՔԱՎ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ ք. Վանաձորում տաքսի ծառայության հետ համագործակցելու նպատակով

  • 11-09-2017 17:53:19   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հիմնական պահանջները.
 
- Իրականացնել ուղևորափոխադրումներ  ՀՀ տարածքում և անհրաժեշտության դեպքում դեպի Վրաստանի Հանրապետություն:
 
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել երթեր գիշերային ժամերին:
 
Անհրաժեշտ պայմաններ
 
- Շահագործման պատշաճ վիճակով, մաքուր ավտոմեքենաներ
 
- Կարճ ժամանակամիջոցում պատվերի ձևակերպում
 
- Սպասարկման բարձր որակ
 
- Վարորդները պատշաճ հագնված լինեն, սափրված և մաքուր
 
- Տիրապետեն վարվեցողության տարրական կաննոներին
 
- Մեքենայի սրահում ուղևորի ներկայությամբ չծխեն, հարկ եղած դեպքում օգնեն բացել բեռնախցիկը, տեղավորել կամ հանել ուղեբեռը
 
- Մեքենան վարելիս չխոսեն հեռախոսով, ուղևորության ընթացքում չհայհոյեն և չբողոքեն կյանքից:
 
Պահանջները վերջնական չեն:
 
Մենք աշխատում ենք միայն փոխանցումով:
 
Ք. Վանաձորի այն տաքսի ծառայությունները, որոնք կցանկանան իրենց ծառայությունները մատուցել մեզ, կարող են ssukiasyan@hcav.am էլ. փոստին ուղարկել իրենց առաջարկությունները, այդ թվում՝ սակագներ, կտրոններով աշխատելու արդյունավետ տարբերակ և ռեսուրս` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երթերը նախապես գրանցելու, կարգավորելու և հաշվարկերն իրականացնելու համար:
 
Ձեր առաջարկությունները խնդրում ենք ուղարկել մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 1-ը:

http://hcav.am/events/11-9-17-2/

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն