Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի 44 աշակերտները հրաժարվում են դպրոց գնալ


Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի 44 աշակերտները հրաժարվում են դպրոց գնալ

  • 11-09-2017 17:58:33   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ: 
 
Սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց՝ դժգոհելով տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Այս հարցերը պետք է դառնան կառավարության իրավասու մարմինների կողմից մանրամասն քննարկման առարկա:
 
Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել  կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն և շարունակականություն:
 
Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն