Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը


Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը

  • 11-09-2017 18:40:02   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության տնօրենի տեղակալ Քեթրին Սմիթոնը և խմբի ղեկավար Ելենա Միլոնան: 
 
Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրական դաշտում կատարվող աշխատանքները: Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է Դատական օրենսգրքի նախագծով սպասվող փոփոխությունները և ընդգծել, որ շեշտը դրվելու է դատական համակարգի ներքին և արտաքին անկախության ապահովման երաշխիքների վրա:
Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև Կառավարության օրակարգի գերակայություններից մեկի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքներին և նշել, որ խնդրի լուծման կարևոր քայլերից մեկը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության վարումն ու հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն է: 
Դեսպանը կարևորել է  արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու այդ համատեքստում նախարարի հետ քննարկել մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play