Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ


Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ

  • 11-09-2017 18:46:04   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
 
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, հարձակում գործել դեղատան աշխատակցուհու վրա և որպես զենք օգտագործվող առարկայով՝ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է դրամարկղում առկա գումարը։ Հանդիպելով աշխատակցուհու դիմադրությանը՝ տղամարդը դիմել է փախուստի: 
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով :
 
Քննություն է տարվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
Նոյյան տապան  -   Իրավունք