Սպանություն Վաղարշապատում.հարուցվել է քրեական գործ.ՀՔԿ


Սպանություն Վաղարշապատում.հարուցվել է քրեական գործ.ՀՔԿ

  • 12-09-2017 12:10:57   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ:
 
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: 
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
 
Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի  հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ ՝պահունակներով:
 
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ:
 
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play