Իգնատի Առաքելյանը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի ցուցադրական տաղավարի բացմանը


Իգնատի Առաքելյանը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի ցուցադրական տաղավարի բացմանը

  • 12-09-2017 12:15:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մեկնել է  Մոսկվա`  մասնակցելու Եվրոպայում խոշորագույնը համարվող ՖՈՒԴ ՍԻԹԻ-Մոսկվա մեծածախ պարենային ագրոկլաստերի տարածքում «Հայաստանի Հանրապետության» ցուցադրական տաղավարի հանդիսավոր բացման արարողությանը: 
 
Միջոցառման կազմակերպիչն է Եվրասիական տնտեսական գոտու ձեռնարկատերերի միության «Եվրասիական գործարարների միությունը» (ЕАДС), որի առևտրա-ցուցադրական հարթակը միավորում է Ռուսաստանի Դաշնության 85 շրջանների և 45 գործընկեր-երկրների սննդամթերք և պարենային ապրանքներ արտադրողներին:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն