Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ


Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ

  • 12-09-2017 15:40:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները, այդ թվում՝ Պաշտպանի իրավական դիրքորոշումն ու առաջարկները փաստաբանների գործունեության երաշխիքների, մասնավորապես՝ դատարան մուտք գործելիս զննության կամ խուզարկության պրակտիկայի վերաբերյալ:
 
Դեսպանը վերահաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ էական աջակցությունը: Պյոտր Սվիտալսկին շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը համակարգային խնդիրների լուծման ոլորտում՝ կապված դատական իշխանության անկախության ապահովման, վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ:
 
Պաշտպանը բարձրացրել է նաև գործարարների շահերի պաշտպանության կարևորությունը:
 
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play