Տեղի է ունենցել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի» մշակման հանձնաժողովի երկրորդ նիստը


Տեղի է ունենցել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի» մշակման հանձնաժողովի երկրորդ նիստը

  • 12-09-2017 17:03:31   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունենցել «Սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի» մշակման հանձնաժողովի երկրորդ նիստը: 
 
 
 
Ներկաներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, հանձնաժողովի նախագահ Խաչիկ Ասրյանը: Նա իր խոսքում ընդգծել է հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի կողմից, անցած չորս ու կես ամսվա ընթացքում, կատարած ծավալուն աշխատանքը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ստեղծվելու է սպորտային տուրիզմի ոլորտը կանոնակարգող համակարգային փաստաթուղթ՝ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի տեսքով: «Կոչ եմ անում հանձնաժողովի բոլոր անդամներին գործին մոտենալ ոչ միայն նվիրումով, այլ նաև պատասխանատվությամբ և ներդնել իրենց մասնագիտական ողջ կարողությունները: Վստահ եմ, որ այս հայեցակարգը լինելու է սպորտային տուրիզմի զարգացման ժամանակակից և կիրառելի հայեցակարգ»,- ասել է փոխնախարարը: 
 
 
 
Հաշվի առնելով հայեցակարգի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների ելույթները և առաջարկները, Խ. Ասրյանը հանձնարարել է հայեցակարգի մշակման աշխատանքային խմբին, դրանք ամփոփելուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայեցակարգի նոր խմբագրված տարբերակը՝ այն հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում քննարկելու համար:
 
 
 
 
 
Աստղիկ Մարտիրոսյան
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
 
մամուլի քարտուղար
Նոյյան տապան  -   Սպորտ