Հայկական 3 ստարտափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում


Հայկական 3 ստարտափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում

  • 12-09-2017 17:16:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական 3 ստարտափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում.
 
Advanced Biofuel/Biodiesel՝ կենցաղային յուղից ստացվող վառելիք, 
 
EcoPad՝ բազմակի օգտագործման նոթատետր, 
 
AWCA (Atmospheric Water Generator for Cars)՝ օդից ջուր ստացող սարք։
 
Ահա այսպիսի բիզնես գաղափարներով  ClimateLaunchpad Հայաստան 2017-ի հաղթողները կներկայանան եվրոպական եզրափակչում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ը Կիպրոսում: 
 
Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» դահլիճում տեղի ունեցավ ClimateLaunchpad Հայաստան 2017 ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթն իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի համագործակցության շրջանակներում:
 
Եզրափակիչ մրցույթին մասնակցում էր 10 թիմ, որոնք ազգային եզրափակչի ժյուրիին ներկայացրեցին իրենց ստարտափ բիզնես գաղափարները։ Ժյուրիի անդամները մեծ հետաքրքրությամբ  և ակտիվորեն ուսումնասիրում էին ներկայացվող նախագծերը։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Այբ» դպրոցի տնօրեն եւ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը, Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի Վերլուծական-տեղեկատվական խմբի ղեկավար Նորայր Հարությունյանը, «Քրաուդֆանդինգ ֆորմուլա»-ի հիմնադիր Նարեկ Վարդանյանը, «ԷԼԲԱՏ»-ի տնօրեն Դավիթ Ղալթախչյանը, UNIDO-ի տարածաշրջանային ներկայացուցչի օգնական Գևորգ Մաթևոսյանը:
 
Արդեն եվրոպական մրցույթում լավագույնը ճանաչված 3 նախագծերը կստանան, համապատասխանաբար, €10,000, €5,000 and €2,500 մրցանակ, ինչպես նաև, տասնյակում հայտնված մասնակիցները աջակցություն կստանան Climate-KIC ակսելերացիոն ծրագրի կողմից։
 
Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտում հաջողակ գաղափարները և նպաստել վերջիններիս հետագա զարգացմանը՝ դրանք վերածելով հաջող բիզնես նախագծերի։
 
Հավելենք, որ եզրափակչի 10 մասնակիցները ընտրվել են դիմած մոտ 30 թիմերից և հունիսի 8-9 մասնակցել են մրցույթի առաջին փուլին, երբ Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը անցկացրեց բիզնես ճամբար՝ մասնակիցներին ծանոթացնելով բիզնես վարելու հմտություններին։
Այնուհետև՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը մասնակցել են 6-անգամյա խորհրդատվական դասընթացների հայ մենթորների կողմից: 
 
 
*«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ը (Էն-Թի-Ի-Էֆ) հայկական բարեգործական հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել հայկական գիտական ու մասնագիտական շրջանակներին՝ զարգացնելու կրթություն-տեխնոլոգիա-գիտություն-արտադրություն կապը, իրականացնելու բարեփոխումներ ու նորարարություններ և նպաստելու երկրի տեխնոլոգիական զարգացմանը: 
 
*Climate-KIC-ը կրթական-նորարարական համայնք է, որը ստեղծվել է 2010 թ․ Նորարարությունների և Տեխնոլոգիայի Եվրոպական ինստիտուտի կողմից (EIT): Նպատակն է՝ իրականացնել կլիմայի փոփոխություններին ուղղված ինովացիոն ծրագրեր: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play