Բակո Սահակյանը անցկացրել է քաղաքական խորհրդակցություններ ԱԺ <<Հայրենիք>>, <<Ժողովրդավարություն>>, <<Դաշնակցություն>>, <<Շարժում-88>> եւ <<Վերածնունդ>> խմբակցությունների հետ


Բակո Սահակյանը անցկացրել է քաղաքական խորհրդակցություններ ԱԺ <<Հայրենիք>>, <<Ժողովրդավարություն>>, <<Դաշնակցություն>>, <<Շարժում-88>> եւ <<Վերածնունդ>> խմբակցությունների հետ

  • 12-09-2017 17:43:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի <<Հայրենիք>>, <<Ժողովրդավարություն>>, <<Դաշնակցություն>>, <<Շարժում-88>> եւ <<Վերածնունդ>> խմբակցությունների  հետ:
 
Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝ դրանք որակելով որպես ներքաղաքական կառուցողական երկխոսության  առանցքային բաղադրամասերից: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play