Սահմանապահ համայնքներն ուշադրության կենտրոնում են.ԱՆ


Սահմանապահ համայնքներն ուշադրության կենտրոնում են.ԱՆ

  • 12-09-2017 19:32:49   | Հայաստան  |  Հասարակություն

Մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Առաջինը Գեղարքունիքի մարզի Կրասնոսելսկի տարածաշրջանի սահմանապահ համայնքներ են այցելել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի առաջատար մասնագետները։
 
Համայնքների, մարզպետարանի և առողջապահության նախարարության կողմից համակարգված աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ հնարավորություն ունեցան իրենց իսկ բնակավայրերում ստանալու առաջատար մասնագետների բժշկական խորհրդատվություններ:
 
Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և մայրաքաղաքի տարբեր բժշկակական կազմակերպությունների հետ, շարունակական կդարձնի նման այցերը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play