Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված քաղաքացու դին.ԱԻՆ


Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված քաղաքացու դին.ԱԻՆ

  • 13-09-2017 12:11:18   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին, ժամը 07:55-ին դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Ժամը 09:06-ին ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել 1990 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։ 
 
***
 
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
 
Ջրափրկարարները սկսել են որոնողական աշխատանքները, որոնք, սակայն, ավարտվել են անարդյունք:
 
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
***
 
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:
 
Ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play