Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել միջազգային էքսպոյում


Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել միջազգային էքսպոյում

  • 13-09-2017 12:39:28   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին մեր երկիրը ներկայացնող՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կառուցած տաղավարը լավագույնն է ճանաչվել։ ՀԶՀ աջակցությամբ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը մոսկովյան էքսպոյին ներկայացնում է 16 հայկական ընկերություն։
 
 «WorldFood Moscow 2017»-ի կազմակերպիչները մրցանակը ՀԶՀ Մարքեթինգի թիմի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Բալայանին են հանձնել այն ժամանակ, երբ Հայաստանի տաղավարում միջազգային գնորդների ու մատակարարների համար կազմակերպվել էր համտես։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը, ընտրությունը կատարվել է փորձագիտական հանձնաժողովի ու այցելուների կողմից։
 
«Սա գնահատում եմ որպես մեր թիմի՝ մարքեթինգային լավ արդյունք և, հետևաբար, էքսպոյի մասնակից ընկերություններից ակնկալում եմ ավելի հաջող բանակցություններ ու արտահանման ավելի մեծածավալ պատվերների պայմանագրեր»,- նշել է ցուցահանդեսի օրերին հայ արտադրողների հետ Մոսկվայում գտնվող՝ ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նախորդ ցուցահանդեսից հայկական արտադրողները վերադարձել են շուրջ 570 միլիոն դրամի արտահանման 12 պայմանագրերով։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play