Փաստաբանների խուզարկությունն անթույլատրելի է. մեկնարկել է 184 փաստաբանի գործադուլը.tert.am


Փաստաբանների խուզարկությունն անթույլատրելի է. մեկնարկել է 184 փաստաբանի գործադուլը.tert.am

  • 13-09-2017 12:55:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am. Փաստաբանների ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի ակցիային՝ գործադուլին միացել է 184 փաստաբան: Այսօր այդ փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունենում հավաք-քննարկում, որին ներկայացել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով չի մասնակցում քննարկմանը:
 
Հավաք-քննարկման մեկնարկին փաստաբան Երվանդ Վարոսյանը հարց բարձրացրեց՝ արդյոք կա՞ր անհրաժեշտություն Հայաստանում դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննել.«Արդյոք կա՞ր նախադեպ, երբ որևէ փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել օժանդակել որևէ իրավախախտման կամ օժանդակել որևէ նախապատրաստվող հանցագործության: Նման դեպք չի եղել և նման միջոցներն ու մեթոդները բացարձակ հիմնավոր չեն և կամայական մոտեցման արդյունք են»:
 
Վարոսյանի խոսքով՝ բացի այդ, ապօրինի զննությունն ու խուզարկությունը կատարվում է ստորացուցիչ մեթոդներով, խուզարկության պահանջներ են ներկայացնում փաստաբաններին, որովհետև փաստաբանությունը որոշակի դեր ու նշանակություն ունի հասարակության համար.«Փաստաբաններին վերաբերվել նման կերպ, անթույլատրելի է»:
 
Ինչ վերաբերում է վերջին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից արգելված իրերի ցուցակ սահմանելուն, Երվանդ Վարոսյանն ասաց, որ վերջին շրջանում համոզվել է, որ նախընտրելի է պետական կառույցները ոչինչ չձեռնարկեն.«Ես վերջին շրջանում համոզվում եմ, որ առհասարակ ավելի լավ է պետական մարմինները ոչինչ չանեն, քան անեն, այդ փաստաթուղթը ծաղր է պետության նկատմամբ»:
 
Վարոսյանն ասաց, որ քննարկման ընթացքում նաև պետք է ելքեր առաջարկել և ոչ միայն քննադատել.«Գուցե վերապահումով ընդունենք, որ պետությունը  անվտանգության խնդիր տեսնում, որը մենք չենք տեսնում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play