Բժիշկները պայքարում են ինքնասպանության փորձ կատարած 13-ամյա տղայի կյանքի համար. shamshyan.com


Բժիշկները պայքարում են ինքնասպանության փորձ կատարած 13-ամյա տղայի կյանքի համար. shamshyan.com

  • 13-09-2017 13:25:40   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Սրեյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը